11 Ապրիլի 2026, 13:40
Տիրոջ Գերեզմանի տաճարի դռները բացվել են հավատացյալների առջև, որոնք ժամանել են Երուսաղեմ՝ սպասելու Սուրբ Լույսի հրաշքի իջնելուն։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Արարողության մեկնարկից առաջ տաճարը փակվում և կնքվում է, իսկ դրա ներսի տարածքները մանրակրկիտ ստուգվում են՝ համոզվելու համար, որ այնտեղ արհեստական կրակի աղբյուրներ չկան։ Այնուհետև դռները բացվում են, և հավատացյալները սկսում են ներս մտնել։ Դռների բացվելուց անմիջապես հետո տաճարից դուրս են թռչել աղավնիներ՝ խաղաղության խորհրդանիշ թռչուններ։
Այնուհետև ուխտավորների առաջին խումբը մտել է տաճար, որտեղ նրանք սպասելու են Սուրբ Լույսի իջնելուն։