Վենսի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Իսլամաբադ

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գլխավորած պատվիրակությունը, որում ընդգրկված են նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և փեսա Ջարեդ Քուշները, այսօր առավոտյան ժամանել են Իսլամաբադ: Նրանց դիմավորել էեն Պակիստանի զինված ուժերի ղեկավար Ասիմ Մունիրը և արտգործնախարար Իշաք Դարը:

Իրանի պատվիրակությունը՝ խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆի և արտգործնախարար Աբբաս Արաղչիի գլխավորությամբ, ամերիկյան պատվիրակության հետ բանակցությունների նպատակով Պակիստանի մայրաքաղաք է ժամանել երեկ:

Սա ԱՄՆ-Իրան ամենաբարձրաստիճան բանակցությունն է 1979 թվականի Իրանի իսլամական հեղափոխությունից և 2015-ին երկու կողմերի միջև առաջին պաշտոնական բանակցություններից հետո, երբ համաձայնություն էր ձեռք բերվել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ:

Leave a Comment