Իրանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններում բաղկացած է 71 հոգուց. Tasnim



Իրանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններում, որոնք ապրիլի 11-ին՝ այսօր, պետք է տեղի ունենան Իսլամաբադում, բաղկացած է 71 հոգուց: Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը, փոխանցում է  ՏԱՍՍ-ը։



Նշվում է, որ այդ թվում են ինչպես անմիջական բանակցողները, այնպես էլ փորձագետները, անվտանգության աշխատակիցները և լրագրողները: Պատվիրակությունը գլխավորում է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, իսկ բանակցողների թվում է, մասնավորապես, Իրանի փոխարտգործնախարարը:


Ապրիլի 10-ի երեկոյան Իրանի պատվիրակությունը ժամանել Է Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցելու հակամարտության կարգավորման և երկարաժամկետ համաձայնագրի կնքման շուրջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment