Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է

Հնդկաստանի Բուլանդշահր քաղաքում հայրը փայտով ծեծել է իր տասներկու տարեկան դստերը քաղցրավենիքի համար, հայտնում է Times of India-ն։

Աղջիկը, իբր, գնացել է խանութ՝ քաղցրավենիք գնելու և առանց վճարելու վերցրել է քաղցրավենիքի տուփը: Այդ մասին իմանալով՝ դպրոցական աղջկա հայրը նրան փայտով ծեծել է: Աղջկա մայրը, որը փորձել էր կանգնեցնել ամուսնուն, նույնպես վիրավորվել է:

Երեխան ողջ չի մնացել: Դեպքից հետո հայրը ներսից փակել է տունը՝ ոչ մեկին դուրս չթողնելով և հեռախոսազանգեր կատարել: Այդ երեկոյան նա դուրս է եկել տնից՝ դուռը դրսից փակելով: Նրա կնոջը հաջողվել է կապ հաստատել հարևանների հետ, ովքեր էլ ոստիկանություն են զանգահարել: Տղամարդու դեմ քրեական գործ է հարուցվել, և նա այժմ հետախուզվում է:

Leave a Comment