ՀՀ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածը սահմանում է Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը։
Հոդվածի իմաստով՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ (օրենքով գող կամ քրեական հեղինակություն) ստացած է համարվում այն անձը, որն, այդ կարգավիճակը ձեռք բերելով, իրական հնարավորություն է ունեցել կատարելու սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողությունները։
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանող (օրենքով գող կամ քրեական հեղինակություն) է համարվում այն անձը, որը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն, համարվում է հեղինակություն և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացման համար տալիս է հրահանգներ, կազմակերպում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կամ մասնակցում է դրանց կամ կազմակերպում կամ իրականացնում է դրամական միջոցների հավաքագրում (այդ թվում՝ մոլախաղերի միջոցով) կամ տնօրինում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը կամ կատարում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանն ուղղված այլ գործողություններ:
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով: