ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանել է Պակիստան՝ Իրանի հետ բանակցություններից առաջ, հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
« AF2-ը վայրէջք կատարեց Պակիստանի Նուր Խան ռազմաօդային բազայում՝ Իսլամաբադում, տեղական ժամանակով ժամը 10:29-ին», – ասացին լրագրողները։
Վենսը գլխավորում է ամերիկյան պատվիրակությունը հանդիպմանը, որը սպասվում է շաբաթ օրը Պակիստանի մայրաքաղաքում: CNN-ի փոխանցմամբ՝ բանակցությունները տեղի կունենան ինչպես անմիջականորեն, այնպես էլ միջնորդների միջոցով: