Քուչակ-Ապարան ճանապարհին բախվել են մարդատար մեքենան ու ՆԳՆ–ի ավտոբուսը. Կա 1 զոհ, 12 տուժած

Քուչակ-Ապարան ճանապարհին բախվել են մարդատար մեքենան ու ՆԳՆ–ի ավտոբուսը. Կա 1 զոհ, 12 տուժած

11 ապրիլի 2026 – 11:09 AMT

PanARMENIAN.Net – Քուչակ-Ապարան ճանապարհին բախվել են մարդատար մեքենան ու ՆԳՆ–ի ավտոբուսը՝ մեկ մարդ մահացել է, 12-ը՝ տուժել, հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

«Ապրիլի 11-ին՝ ժամը 7.50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին բախվել են ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» մակնիշի ավտոբուսը և «Նիսսան» մակնիշի մեքենա։ Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1, բուժօգնության դիմել՝ 12 անձ»,– ասված է հաղորդագրությունում։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ լուրերի` ՆԳՆ–ի ավտոբուսն ուղեկցել է ՔՊ–ականներին, որոնք առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնել են Լոռու մարզ, իսկ մահացածը «Նիսսանի» վարորդն է, գրում է Sputnik Արմենիան:

Մինչդեռ Փաշինյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում Լոռու մարզ մեկնելու ճանապարհին անդրադարձել էր ապրիլի 10-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարին։

«Շատ տխուր իրադարձություններ են տեղի ունեցել: Խնդրում եմ ճանապարհներին լինել հնարավորինս զգույշ և պահել երթևեկության կանոնները։ Հիմա ճանապարհների լավ վիճակը երբեմն լրացուցիչ գայթակղություն է վարորդների համար` ավելի արագ վարելու մեքենաները, ինչը բերում է շատ ցավալի, շատ ցավալի դեպքերի»,-նշել էր նա:

Leave a Comment