![]()
Խնդրում եմ՝ ճանապարհներին լինել հնարավորինս զգույշ և պահել երթևեկության կանոնները, այս մասին Լոռու մարզ մեկնելիս ֆեյսբուքյան եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հիմա ճանապարհների լավ վիճակը երբեմն լրացուցիչ գայթակղություն է վարորդների համար ավելի արագ վարել մեքենաները, ինչը բերում է շատ ցավալի դեպքերի»,-ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան խոշոր վթար է տեղի ունեցել Քուչակ-Ապարան ճանապարհին։ Բախվել են ՆԳՆ ոստիկանության «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան» մեքենան։
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ