ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ Իրանի հետ հաջող գործարքի առաջին կետը պետք է լինի միջուկային զենքից հրաժարվելը, չնայած Թեհրանի կողմից բազմիցս արված հայտարարություններին, որ չունի դրանք ձեռք բերելու ցանկություն։
«Առաջին հերթին՝ հրաժարվել միջուկային զենքից», – ասել է Թրամփը, երբ լրագրողներից հարցրել են, թե ինչը լավ գործարք կհամարվի նրա համար։
Ամերիկացի առաջնորդի խոսքերը հակասում են Թեհրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու ցանկության բացակայության մասին բազմիցս արված հայտարարություններին ։