Պուտինը հանձնարարել է արհեստական բանականության տեխնոլոգիաների համատարած կիրառում ապահովել ՌԴ-ում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է արհեստական բանականության տեխնոլոգիաների համատարած կիրառում ապահովել Ռուսաստանում։

ՌԴ նախագահի հիմնական հայտարարությունները․ Ռուսաստանի կարողությունը արագ տեխնոլոգիական փոփոխություններին հետևելու հարցում կախված է երկրի ինքնիշխանությունից և նույնիսկ գոյությունից։

Ռուսաստանը պետք է զարգացնի սեփական արհեստական բանականությունը՝ պաշտպանության և անվտանգության համար և առավելագույնս օգտագործի ինքնուրույն արտադրանք այդ ոլորտում։

Արհեստական բանականության իրավական բազան պետք է ոչ թե խոչընդոտի, այլ խթանի առաջադեմ տեխնոլոգիաների զարգացումը։

Ներքին արհեստական բանականության տեխնոլոգիաները պետք է մրցունակ լինեն համաշխարհային շուկայում։

Leave a Comment