
Իրանի պատվիրակությունը Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆի գլխավորությամբ Իսլամաբադ է ժամանել Պակիստանի ռազմաօդային ուժերի կործանիչների ուղեկցությամբ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համար, հաղորդում է Clash Report-ը։
«Իրանի պաշտոնյաները վայրէջք կատարեցին Իսլամաբադի Նուր Խան ավիաբազայում՝ Պակիստանի ռազմաօդային ուժերի կործանիչների ուղեկցությամբ՝ խաղաղության բանակցություններից առաջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։