Եգիպտոսում հայազգի դիվանագետի դիմանկարով նամականիշ-գեղաթերթիկ են թողարկել․ Դեմոյան

Եգիպտոսի փոստային ծառայությունը երկրի արտգործնախարարության հիմնադրման 200-ամյակի կապակցությամբ շքեղ նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել, որի վերին հատվածում հայազգի դիվանագետ Պողոս Յուսուֆյանի (1775-1844) դիմանկարն է, հայտնել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։

Յուսուֆյանը հանդիսացել է Եգիպտոսի կառավարիչ Մուհամմադ Ալի փաշայի թարգմանիչը, առաջին խորհրդականը, Եգիպտոսի առևտրի և արտաքին գործերի առաջին նախարարը։ Նա համարվում է Եգիպտոսի ազդեցիկ պետական և քաղաքական գործիչներից մեկը։

Leave a Comment