Լիբանանում Իսրայելի կողմից հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 1953-ի

Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 65 լիբանանցի, ևս 211-ը վիրավորվել են, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։

«Ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր զոհված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը հասել է 1953-ի, իսկ 6303-ը վիրավորվել են», – ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ապրիլի 8-ին Բեյրութի և Լիբանանի այլ քաղաքների ռմբակոծությունների հետևանքով Իսրայելի կողմից զոհվածների թիվը 254-ից աճել է 357-ի, իսկ վիրավորներինը՝ 1165-ից մինչև 1223։ «Սա զոհերի վերջնական թիվը չէ, քանի որ մի շարք վայրերում շարունակվում է փլատակների մաքրումը, հայտնաբերվել են դիակների մնացորդներ, և ԴՆԹ թեստավորման համար ժամանակ կպահանջվի», – ընդգծվում է հաղորդագրության մեջ։

Լիբանանում հարվածներն սկսվել էին մարտի 2-ից:

Leave a Comment