Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Դելֆի տնտեսական ֆորումին

Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Դելֆի տնտեսական ֆորումին

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Դելֆի տնտեսական ֆորումին։ Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պատվիրակությունը Հունաստանում կլինի ապրիլի 21-23-ը ներառյալ։

«Դելֆի տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Տաթևիկ Պետրոսյանին և օգնական Սևակ Ղահրամանյանին գործուղել Հունաստանի Հանրապետություն (Դելֆի)»,- նշված է որոշման մեջ։

Leave a Comment