Բոլոր տուժածները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում․ նոր մանրամասներ

Աղինի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած 1 և 3 տարեկան տղաների առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր․ նրանք միացված են արհեստական շնչառական ապարատին։ Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը։

Նրա խոսքով՝ 8-ամյա աղջկա վիճակը ծանր է, իսկ 28-ամյա կնոջը՝ ծայրահեղ ծանր։ Բոլոր տուժածները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։

Leave a Comment