
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Վաղը պատմական օր է»:
«Վաղը հիշարժան օր է։ 7 ամիս կալանքից հետո, խոսքի իրավունքի սահմանափակումից հետո Սամվել Կարապետյանն առաջին անգամ հանդես կգա հանրային ուղերձով՝ վաղվա հանարահավաքի մասնակիցների առաջ․ ժամը 17․00-ին Օպերայի հրապարակում բոլորս կլսենք Սամվել Կարապետյանի ուղերձը, և դա կբերի փոփոխություն մեր երկրում։
Փոփոխությունները Հայաստանում սկսվում են, և դրանց առաջնորդն է Սամվել Կարապետյանը»,- տեսանյութում նշում է Նարեկ Կարապետյանը։
Աղբյուրը` Նարեկ Կարապետյան