Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ ՀՀ քննչական կոմիտեն (քննիչ Արա Ավագյան) 14.02.2026թ. որոշում էր կայացրել և Գարեգին Բ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել էր բացակայելու արգելքը:
«Քննիչի նշված որոշումը բողոքարկվել էր վերադաս դատախազին: ՀՀ գլխավոր դատախազությունը (դատախազ Խաչատուր Գալստյան) որոշում էր կայացրել բողոքը մերժելու մասին: Դատախազի մերժումից հետո բողոք էր ներկայացվել դատարան»,- գրել է նա։
Փաստաբանը նշել է, որ այսօր՝ 10.04.2026թ., Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը (դատավոր Անի Դանիելյան) որոշում է կայացրել Գարեգին Բ-ի պաշտպանի բողոքը բավարարելու մասին: Դատարանի որոշման հիման վրա՝ Գարեգին Բ-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման:
