
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ազգս Հայաստանը վշտից ցնցված է, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին ավտովթարից 6 զոհ է եղել,որից 2-ը երեխա, իսկ Նիկոլ Փաշինյանը բոլորին ավտոերթի է հրավիրել ու գրել , որ սիրում է բոլորին։ Նա Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ ապրիլի 19-ին ավտոերթով նշելու են Հյուսիս-Հարավի Գյումրի տանող հատվածի պաշտոնական բացումը և բոլորին հրավիրել՝ իրենց ավտոմեքենաներով։ Հյուսիս-Հարավը «նախկինների» ու Նիկոլ Փաշինյանի իշխանության ամոթն է, որ միլիարդից ավել դոլար վարկեր մսխեցին դրա շինարարության վրա, ու երկար տարիներով ձգձգեցին դրա կառուցումը։ Փոխանակ ամաչեք այդ ձախողված գործի համար, Հյուսիս-Հարավի մի փոքր հատվածի հանդիսավոր բացում եք անում»։
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան