
Քոչարյանի և Կովկասի համար ճակատամարտի առաջամարտիկ Վիկտորի ադեպտները արդեն քանի օր է փորձում են համոզել բոլորին, որ պետք չէ հավատալ սոցհարցումներին ու Քոչարյանը ծիծիլյոն տոկոս անցողիկ շեմը հաղթահարում է։ Ինչո՞ւ պետք է հավատանք դրան, ինչի՞ հիմման վրա։ Ասում են՝ ուրիշ հարցումներ կան, բայց ոչ մեկիդ ցույց չենք տա։ Տենց նուրբ հարցումներ են, հենց օտարը տեսնում ա, Քոչարյանի ռեյթնգը մինչև քոքը կռկվում ա երևի։
Ինչևէ, մի պահ եկեք մոռանանք ռեյթինգի ու անցողիկ շեմի մասին, որովհետև այս ընտրությունները, ինչպեսև 2021 թվականի ընտրություններն, իրականում, ոչ էնքան ռեյթինգի մասին են, որքան՝ անտիռեյթինգի։ Մարդկանց հիմնական մոտիվացնող գործոնը ոչ թե այս կամ այն թեկնածուի, թիմի ու ծրագրի նկատմամաբ ունեցած դրական ակնկալիքներն են, ինչքան կոնկրետ անհատների նկատմամբ տածած ատելությունը, հակակրանքն ու վախը։ Այսինքն՝ անտիռեյթինգը։ Սա հասկանում են բոլոր էական դերակատարները ու Նիկոլը՝ բոլորից լավ, դրա համար էլ ականատես ենք լինում այն թատրոնին, որ բեմադրում են ոչ խերով վոյինը իր եսաուլի հետ միասին ու էդ պասը վերցնում է Նիկոլը՝ յուր թաշախուստով։
Հակասնո՞ւմ եք, կարելի է ժամերով անպտուղ վիճել այն մասին՝ Քոչարյանը ունի՞ 8 տոկոս, թե՞ ոչ, բայց ավելի կարևոր իրողությունն այն է, որ ինքը էդ 5, տո թեկուզ 8 տոկոսից անգամներով, տո տասնյակ անգամներով ավելի բարձր անտիռեյթինգ ունի, որը ավելի էական գործոն է, քան քռքաշ անցողիկ շեմ հաղթահարելու փափգները, առավել ևս, երբ դրանք սին են ու անհիմն, որովհետև 5, 6, տո անգամ 8 տոկոսը շատ ավելի քիչ է, քան 50, 60, իսկ իրականում 70-80 տոկոս միջակայքում գտնվող անտիռեյթինգը։
Քոչարյանը միակն է, որ իր անտիռեյթինգով կարող է մրցակցել 2026 թվականի իրողություններում հայտնված Նիկոլի հետ, դրա համար էլ մենք ականատեսն ենք էս կրկեսի, երբ տարբեր տրամաչափի ուսապարկեր ու անձամբ Նիկոլն ամենօրյա ռեժիմով մեզ հրամցնում են, որ եթե իրենց չընտրենք՝ Քոչարյանն է լինելու ու նաև դրա համար է, որ 2021ից էս կողմ, այդ թվում մի քանի օր առաջ, օրինակ՝ Տոյոտա Սերվիսը հերթական թոթոլ պետական գնումն է ստանում։ Տղերքի մոտ սիմբիոզ ա, ընդ որում՝ պառազիտական բնույթի. երկուսը սնուցում են միմյանց, երկուսի՝ քաղաքական դիակ չդառնալու վերջին գրավականը հենց իրենք են, արանք տեղ էլ ծծում են երկրի տնտեսական, քաղաքական ու հույսի վերջին սոկերը։
Ի դեպ, վերադառնալով ռեյթինգների թեմային… Քոչարյանենց սիրած փաստարկը 2021ի ընտրություններն են ու 268000 քվեները։ Աղջիկներ և տղաներ, էդ 268000ի առյուծի բաժինը ոչ թե Քոչարյանի ռեյթինգն էր, այլ Նիկոլի անտիռեյթինգը, հենց դրա համար էլ 5 տարի առաջ 20 տոկոս հավաքող Քոչարյանը էսօր 5 տոկոս էլ կարող է չհավաքել, որովհետև հարյուր հազարավոր մարդիկ չէին քնել-զարթնել ու մեկ էլ մեծ սիրով լցվել մի մարդու հանդեպ, ում տարիներով ատում էին, կամ էլ, գոնե չէին սիրում։ Չէ, ուղղակի Նիկոլին ավելի շատ էին ատում ու գնացել և իրենց քվեն տվել էին Նիկոլի ամենահավանական թվացող այլընտրանքին։ Էս ցիկլում լրիվ ուրիշ մարդ է էդ մարդկանց հնարավոր այլընտրանք թվում, դրա համար էլ ձեր ռեյթինգը, որը ձերը չէր, ձյան պես հալվեց։
Արդյունքում ի՞նչ է մնում. եթե ուզում ենք հեռացնել Նիկոլին, ապա պետք է մաքսիմալ շատ կապիտալիզացնել վերջինիս անտիռեյթինգը և անել հնարավորը, որպեսզի Նիկոլը մինիմումով կարողանա կապիտալիզացնել իր անտիռեյթինգի հետ համադրելի անտիռեյթինգ ունեցող Քոչարյանի անտիռեյթինգը, իսկ դրա համար շատ բան պետք չէ. ուղղակի Քոչարյանը չպետք է մասնակցի ու պետք է հեռանա քաղաքական դաշտից։ Նիկոլին հանելու գլխավոր գրավականներից մեկը՝ Քոչարյանին հանելն է, բայց չխաբվեք՝ միակ գրավականը չէ, սակայն այս մասին՝ հաջորդ դասին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: