Ֆրենսիս Քուրքջյանի լեգենդար օծանելիքի պատմությունը՝ վավերագրական ֆիլմում

10 Ապրիլի 2026, 19:44

Ֆրանսահայ օծանելիքագործ Ֆրենսիս Քուրքջյանի հայտնի «Baccarat Rouge 540» բույրի ստեղծման պատմության վերաբերյալ նկարահանվել է «PARFUM-5 SENS» վավերագրական ֆիլմը։

Նախագիծը ընդգրկվել է Terminal 9 ստուդիայի Icon(s) շարքում, որտեղ ժամանակակից արվեստագետները վերաիմաստավորում են լյուքս բրենդների խորհրդանիշները։ Ֆիլմի պրեմիերան նախատեսված է ապրիլի 14-ին՝ «Փարիզի Օլիմպիա» համերգասրահում։

Ֆրենսիս Քուրքջյանը 2021 թվականից զբաղեցնում է Dior նորաձևության տան օծանելիքի ստեղծագործական տնօրենի պաշտոնը։ Նա նաև Maison Francis Kurkdjian բրենդի համահիմնադիրն է, որը ներառված է LVMH խմբի կազմում։

Leave a Comment