«Կողմերի միջև համաձայնեցված կետերից երկուսը դեռևս չեն իրականացվել». Ղալիբաֆ

«Կողմերի միջև համաձայնեցված կետերից երկուսը դեռևս չեն իրականացվել». Ղալիբաֆ

Իրանական պատվիրակության անդամ, Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը կրկին ներկայացրել է Միացյալ Նահանգների հետ բանակցություններ վարելու պայմանները.

«Կողմերի միջև համաձայնեցված կետերից երկուսը դեռևս չեն իրականացվել՝ Լիբանանում հրադադարի ռեժիմի հաստատումը և Իրանի սառեցված ակտիվների ազատումը բանակցությունների մեկնարկից առաջ։ Այս երկու պայմանները պետք է բավարարվեն բանակցությունները սկսելուց առաջ»,- գրել է Ղալիբաֆը սոցկայքի իր էջում:

Leave a Comment