Հզոր ցիկլոնը Հայաստանի վրա պտտվելու է մինչև ապրիլի 13-ը, ապրիլի 15-ից տաք օդային հոսանքներն իրենց հետ կբերեն օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում

Հզոր ցիկլոնը Հայաստանի վրա պտտվելու է մինչև ապրիլի 13-ը, ապրիլի 15-ից տաք օդային հոսանքներն իրենց հետ կբերեն օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում«Հայաստանը գտնվում է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։

Վերջին 2 օրերին բավականին առատ տեղումներ են գրանցվել։ Ունենք հատվածներ, երբ երկու օրվա ընթացքում արդեն թափվել է ապրիլի տեղումների քանակի 50–60 տոկոսի չափ տեղում։

Ձյան ծածկը այսօրվա դրությամբ բավականին բարձր է հանրապետության տարածքում։ Ձյան ծածկ ունենք նույնիսկ Լոռու ու Տավուշի մարզերում, և այս պահին էլ ձյուն է տեղում։ Ձյուն է տեղում Լոռիում, Տավուշում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքի առանձին հատվածներում։

Ցածր ջերմաստիճանով պայմանավորված ունեցել ենք ուշ ծաղկում, իսկ ուշ ծաղկման դեպքում նվազում է ցրտահարության ռիսկը։

Ցիկլոնը Հայաստանի վրա պտտվելու է մինչև ապրիլի 13-ը ներառյալ։ 

Ապրիլի 14-ից սկսած այս ցիկլոնը աստիճանաբար դուրս կգա Հայաստանի տարածքից և ապրիլի 15-ից իրեն տեղը կզիջի տաք օդային հոսանքներին, որոնք իրենց հետ կբերեն օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում»։

Այս մասին ասուլիսի ժամանակ հայնտել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Leave a Comment