Վլադիկավկազում հրավառ նյութերի պահեստում պայթյուն է որոտացել. կան զոհեր և վիրավորներ

ՌԴ Վլադիկավկազ քաղաքի կենտրոնում գտնվող հրավառ նյութերի արտադրանքի պահեստում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 14-ը՝ վիրավորվել, փոխանցում է Интерфакс-ը։

Պայթյունին հաջորդել է հզոր հրդեհ և շինության մասնակի փլուզում։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ Վլադիկավկազի հիվանդանոցներ է տեղափոխվել 14 պացիենտ, այդ թվում՝ երկու երեխա։

ԱԻՆ մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներին հաջողվել է փրկել երկու մարդու։

ՌԴ Քննչական կոմիտեն միջադեպի փաստով քրեական գործ է հարուցել։ Քննության տվյալներով՝ «բռնկումը» տեղի է ունեցել «Պարտիզանսկի» նրբանցքում գտնվող պահեստում, որտեղ այդ պահին եղել են աշխատակիցներ։

Leave a Comment