Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ. քաղաքագետ





Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նկատում է. «Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ: Քաղաքական էլիտայի ճգնաժամի հետևանքն այն է, որ երկրի ու հասարակության առջեւ եղած մարտահրավերները չեն լուծվում, ավելին, դրանք գնալով խորանում են:

Ըատ էլիտաների մասին տեսության հիմնադիրներից մեկի, իտալացի Վիլֆրեդո Պարետայի «էլիտաների շրջանառության» սկզբունքի, դեգրադացիան սկսվում է, երբ

– էլիտայի ներսում մրցակցությունը բացակայում է, հետևապես, տեղի է ունենում բացասական ընտրություն՝ ըստ հավատարմության, որի պատճառով ընկնում է մասնագիտական մակարդակը:


Արդյունքում իրականության կորուստ է տեղի ունենում

• էլիտան դադարում է հասկանալ հասարակությանը

• ապրում է «տեղեկատվական պղպջակում»


• իշխանությունն օգտագործվում է անձնական շահերի համար

• պետությունը վերածվում է ռեսուրսի

• սոցիալական լարվածությունը խորանում է

• անհավասարությունն աճում է

• ընկնում է վստահությունն պետական ու քաղաքական ինստիտուտների հանդեպ

• աճում է ցինիզմը, դժգոհություններն ու ապատիան

Հասարակության արձագանքը

• հասարակությունը սկսում է փնտրել «հակաէլիտա»

• առաջ են գալիս ռադիկալ առաջնորդներ

2018-ին մարդիկ ռադիկալ առաջնորդներ էին որոնում ու՝ գտան:

2018-ին իշխանության եկած հակաէլիտան ավելի խորացրեց իրավիճակը և հիմա նույնությամբ, բայց ավելի ծայրահեղ հետևանքներով, կրկնվում է այն ամենն, ինչը կար մինչ 2018-ը:

Հիմա նորից ռադիկալ առաջնորդների փնտրտուք կա:

Հետաքրքիր կլինի լսել արձագանքները, ինչ էլիտա և ինչ առաջնորդներ եք որոնում: Ինչպիսին պետք է լինեն և ինչ անեն, որ նրանց վստահեն»:


Leave a Comment