
1994 թվականին անհայտ հանգամանքներում անհետացած դեռահաս աղջիկը ավելի քան 30 տարի անց գտնվել է Միացյալ Նահանգներում կենդանի , հաղորդում է New York Post-ը ։
Քրիստինա Մարի Պլանտեն անհետացել է 1994 թվականի մայիսին Սթար Վելի փոքրիկ քաղաքից։ Նա 13 տարեկան էր։ Աղջիկը գնացել էր իր տան մոտ գտնվող ախոռ՝ իր ձիուն ստուգելու և այլևս չէր վերադարձել։ Պլանտեի որոնումները սկսվել էին ամբողջ նահանգում և դրանից դուրս։ Իրավապահ մարմինները անմիջապես անհետացումը որակել էին որպես կասկածելի։
Տասնամյակներ շարունակ գործը մնում էր բաց, և քննիչները պարբերաբար վերանայում էին ապացույցները և փնտրում նոր տեղեկություններ: Հետաքննության մեջ առաջընթաց տեղի ունեցավ միայն վերջերս՝ ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ: Պլանտեն գտնվեց կենդանի, բայց իշխանությունները դեռևս չեն բացահայտել, թե որտեղ և ինչ հանգամանքներում է նա գտնվել: Նրա ինքնությունը պաշտոնապես հաստատվել է, բայց լրացուցիչ մանրամասներ չեն հրապարակվում: