10 ապրիլի 2026 – 17:54 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:
Հուշագիրը «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև ընդլայնված գործընկերություն հաստատելու մասին» է, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է Հայաստան–Էստոնիա բազմոլորտ համագործակցությունը և նշել, որ վերջին շրջանում երկկողմ հարաբերությունները ստացել են առավել ինտենսիվ բնույթ։
Փաշինյանի խոսքով՝ այդ միտումը հաստատվել է նաև բարձր մակարդակի փոխայցելություններով, որոնք նոր խթան են տվել տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնմանը։