«Ուրվական շշուկը» օգնել է գտնել Իրանում կորած ամերիկացի օդաչուին

«Ուրվական շշուկը» օգնել է գտնել Իրանում կորած ամերիկացի օդաչուին

Իրանի տարածքում իրականացված խիզախ հատուկ գործողության ընթացքում ամերիկյան կողմն առաջին անգամ կիրառել է «Ghost Murmur»(«Ուրվական շշուկը») կոչվող գաղտնի տեխնոլոգիան՝ անհետացած օդաչուին հայտնաբերելու համար։ Այն կարող է հայտնաբերել մարդու սրտի բաբախյունը մի քանի մղոն հեռավորության վրա՝ օգտագործելով արհեստական ինտելեկտ և առաջադեմ սենսորներ:

Սա եղել է գործիքի առաջին կիրառումը դաշտային պայմաններում՝ հետախուզական ծառայության կողմից։ Երկուշաբթի սրա մասին ակնարկել են նախագահ Թրամփը և ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը՝ Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ։

Այս գործիքը, որը մինչ օրս երբեք չէր օգտագործվել իրական մարտական պայմաններում, առանցքային դեր է խաղացել բարդ տեղանքում և թշնամական միջավայրում անձնակազմի անդամի գտնվելու վայրը ճշգրիտ որոշելու հարցում։

Ըստ New York Post-ի հրապարակման՝ «Ghost Murmur»-ը հանդիսանում է բարձր տեխնոլոգիական լուծում, որը թույլ է տալիս իրականացնել որոնողական աշխատանքներ այնպիսի պայմաններում, որտեղ սովորական կապի և տեղորոշման միջոցներն անարդյունավետ են կամ հեշտությամբ հայտնաբերվում են թշնամու կողմից։ Տեխնոլոգիայի առանձնահատկությունն այն է, որ այն գործում է գրեթե անտեսանելի՝ չթողնելով էլեկտրամագնիսական հետքեր, ինչը թույլ է տվել փրկարարական թիմին գործել Իրանի հակաօդային պաշտպանության և էլեկտրոնային հետախուզության տիրույթում։

Այս գործողությունը ոչ միայն հաջողությամբ է պսակվել՝ փրկելով ամերիկացի զինվորականի կյանքը, այլև ի ցույց է դրել ԱՄՆ ռազմական տեխնոլոգիաների նոր մակարդակը։ Փորձագետները նշում են, որ նմանատիպ գաղտնի գործիքների կիրառումը կարող է հիմնովին փոխել հատուկ գործողությունների մարտավարությունը՝ ապահովելով առավելագույն գաղտնիություն և արդյունավետություն անգամ ամենավտանգավոր տարածաշրջաններում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment