Օրենքի փոփոխություն՝ ընտրություններից առաջ, ակցիաներ, նախընտրական ցուցակներ․ շաբաթվա լուրերն՝ Armenia Today-ից

Ապրիլի 6-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Todayտեսանյութում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հունիսին հանդիպելու նոր պայմանավորվածության մասին։

Ազգային ժողովն ընդունել է ընտրական դաշինքի անվան մեջ անձնանունն արգելող նախագիծը:

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն Ընտրական օրենսգրքում փոփոխությունների դեմ ակցիա է իրականացրել։

«Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակը գլխավորում է Նարեկ Կարապետյանը, «Առաջարկ Հայաստանինը» կգլխավորի Գագիկ Ծառուկյանը, «Հայաստան» դաշինքինը՝ Ռոբերտ Քոչարյանը:

18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ ուղեղի ցնցում է հաստատվել:

Նրա ազատության պահանջով ակցիաներ են անցկացվել:

ԱՄՆ-ն և Իրանը երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության են եկել:

Հայաստան է այցելել Ղազախստանի արտգործնախարարը:

Ղազախստանը հայտարարել է, որ չի բանակցում հայկական երկաթուղիների ռուսական կոնցեսիայի ձեռքբերման շուրջ:

Սամվել Կարապետյանն զգուշացրել է Հայաստանն աշխարհաքաղաքական բախման հրապարակի վերածվելու վտանգի մասին:

Arca համակարգում խափանումներ են գրանցվել:

Նախկին պաշտոնյաներ Արման Սահակյանը և Արտեմ Ասատրյանը ձերբակալվել են, ապա ազատ արձակվել:

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը և «ՀայաՔվեն» դադարեցրել են համագործակցությունը։ 

Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 3000 մարդ:

 

Leave a Comment