«Մարտի 1»-ի վերաբացված գործով դատական նիստում դատավորը մերժել է երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ փաստաբանի միջնորդությունը։
Հիշեցնենք՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել էր «Մարտի 1»-ի վերաբերյալ «Ֆարմանյանն՝ ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը։ ՄԻԵԴ-ն արձանագրել էր Հայաստանի կողմից մի շարք խախտումներ։ Ըստ դատարանի՝ պետության կողմից կիրառված մահացու ուժը չէր կարող լինել «գերակշռորեն անհրաժեշտ»։ Մահերի պատճառը եղել է վատ պլանավորված օպերացիան, սպառազինությունների անտեղի կիրառումը, ինչպես նաև՝ մահացու ուժի անխոհեմ և անհամաչափ կիրառումը։
