Քաղաքական ուժը շատ ջանք պիտի գործադրի, որ չգրանցենք, ԸՕ-ն շատ ազատական է. ԿԸՀ նախագահ



Քաղաքական ուժը շատ ջանք պիտի գործադրի, որ չգրանցենք, մեր ընտրական օրենսգիրքը շատ ազատական է: Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:



«ԸՕ-ն այնքան ազատական է, որ քաղաքական ուժը՝ որպեսզի չգրանցվի, պետք է փաստաթղթերը միտումնավոր չներկայացնի, հակառակ դեպքում, եթե նույնիսկ փաստաթղթերը թերի է ներկայացնում, ԸՕ-ն պահանջում է, որպեսզի տվյալ քաղաքական ուժին տանք մինչև 48 ժամ ժամանակ՝ թերությունները շտկելու համար»,- նշել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment