Գալուզինն ու Արսենյանը քննարկել են Փաշինյան-Պուտին պայմանավորվածությունները

Գալուզինն ու Արսենյանը քննարկել են Փաշինյան-Պուտին պայմանավորվածությունները

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը քննարկել են երկու երկրների ղեկավարների միջև բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ասվում է Ռուսաստանի դիվանագիտական ​​​​առաքելության հայտարարության մեջ։

«Կայացել է մտքերի փոխանակում երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի շուրջ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Մոսկվայում վերջերս կայացած բանակցությունների լույսի ներքո։ Ընդգծվել է ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ ակտիվ համատեղ աշխատանքի կարևորությունը, այդ թվում՝ առևտրային, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև համատեղ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում համագործակցության վերաբերյալ», – նշվում է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր՝ Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության զարգացման և տրանսպորտային կապերի հաստատման, ինչպես նաև 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի գործունեության շարունակականության առումով։

Նախարարությունն ընդգծել է, որ հանդիպումն անցել է բարեկամական մթնոլորտում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment