Մի փորձեք նիկոլից սլաքների մի մասը թեքել դեպի մեր կողմ. Սևակ Նազարյան

ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի տեսակ տպավորություն են փորձում ստեղծել, որ «Հայաստան» դաշինքը խանգարում է մյուս ուժերին նիկոլից փրկել երկիրը: Շատ կարճ կասեմ. «Հայաստան» դաշինքը ձևավորած բոլոր ուժերը առնվազն 20 թվից սկսած բացահայտ պայքարի մեջ են նիկոլի ու նիկոլիզմի դեմ` փողոցում ու խորհրդարանում: Մյուս ուժերը, ովքեր փորձում են նիկոլի հետ հավասար նաև «Հայաստան» դաշինքին խփելով քվե ստանալ՝ այս կամ այն պատճառաբանությամբ տեսանելի չեն եղել նախորդ շրջանում` մեկը վախենում էր իր «անբիծ» հեղինակությունը փչացնել, մյուսը կեսից զադնի էր դնում, էն մյուսը չէր ուզում պետության հետ թարսվել ու էսպես շարունակ:

Հիմա ասածս ինչ է, եթե «Հայաստան» դաշինքի ուժերը չեն հիշացնում ձեր ոչ վճռական ու որոշ դեպքերում ոչ տղայական վարքը` հանուն ընդհանուր գաղափարի, դուք մի փորձեք նիկոլից սլաքների մի մասը թեքել դեպի մեր կողմ. էդ ոչ բարոյական է, ոչ էլ օգտակար:

Հ.Գ. Միակ շանսը, որ միավորվելով հնարավոր է նիկոլին հաղթել, գոնե 3 ընդդիմադիր ուժերի խորհրդարան անցնելն ու միավորվելն է (էական չի` ով կլինի վարչապետ)»:

 

Leave a Comment