Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վերահսկում է իրավիճակը երկրում և անձամբ է կայացրել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմում կրակի դադարեցման մասին որոշումը, ТАСС-ին հայտնել է Հնդկաստանում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Աբդուլ Մաջիդ Հաքիմ Իլահին։
Նա տեղեկացրել է, որ Խամենեին իրեն շատ լավ է զգում, ամեն ինչ նրա վերահսկողության տակ է։
«Գերագույն առաջնորդը գալիս է իր գրասենյակ, ընդունում պաշտոնատար անձանց», – ընդգծել է Իլահին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 8-ին հայտարարել էր Իրանի հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ կողմերը լուծել են գրեթե բոլոր վիճելի հարցերը, այդ թվում որոշում է ընդունվել Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ։ Թեհրանն իր հերթին համաձայնել է դադարեցնել «պաշտպանական հարձակումները», եթե Իսլամական հանրապետության ուղղությամբ հարվածներ չհասցվեն։
