Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի գնահտամամբ՝ Ռուսաստանը «փորձել է օգտագործել Մերձավոր Արևելքում լարվածությունը և վնասել բրիտանական կապուղիներին և ստորջրյա այլ ենթակառուցվածքների: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Ռուսաստանին միջազգային ջրերում «վնասարություն իրականացնելու» մեղադրանք է ներկայացրել Արտաքին հետախուզության ծառայության տարածած մամուլի հաղորդագրությունից ոչ լրիվ մեկ օր հետո:
Մոսկվան, ինչպես հայտնի է, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային մեղադրել է Եվրամիության անդամ երկրներին, առանձնապես՝ Գերմանիային «միջուկային տեխնոլոգիաներ և «կեղտոտ ուրան» տրամադրելու մեջ: Մի շարք փորձագետներ համոզված են, որ նման քայլերով Ռուսաստանը «ակտուալացնում է Կալինինգրադի շրջափակման խնդիրը, միաժամանակ սպառնում մերձբալթյան երկրներին»:
Ըստ որոշ տեղեկությունների, Կրեմլը մտադրված էր մեծ շուքով նշել Քյոնիքսբերգի (Կալինինգրադի) ազատագրման 81-րդ տարեդարձը, որ լրացել է ապրիլի 9-ին, բայց վերջին պահին հանդիսավոր զորահանդեսը չեղարկել են: Վերջին երկու ամիսներին ուկրաինական դրոնները բազմիցս գրոհել են Լենինգրադի մարզը և Բալթիկ ծովի նավահանգիստները:
Ռուսաստանը և Եվրամիությունը, այսպիսով, բացահայտվում են որպես ռազմական հակառակորդներ, սրվում է փոխադարձ հռետորաբանությունը: Չնայած գործադրած ջանքերին, Ֆրանսիայի նախագահ Մակրոնին այդպես էլ չի հաջողվել հանդիպել Վլադիմիր Պուտինինին: Այս ֆոնին մոտ մեկ ամիս հետո կայանալիք Հայաստան-Եվրամիություն գագաթաժողովը ստանում է խիստ սկզբունքային նշանակություն: Ի՞նչ առարկայական պայմանավորվածների կգան Բրյուսելը և Երևանը: