Վլադիմիր Պուտինը, Լա Մանշ ուղարկելով «Ադմիրալ Գրիգորովիչ» հրթիռային ֆրեգատը, ցույց տվեց, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի սպառնալիքները Ռուսաստանի դեմ նշանակություն չունեին։ Այս մասին գրում է Spectator-ը:
«Սթարմերի սպառնալիքները պարզապես դատարկ խոսքեր էին»,- նշվում է հրապարակման մեջ։
Հոդվածագիրը նշել է, որ բրիտանացիները, ի պատասխան ռուսական նավերի տեղաշարժի, ուղարկել են թեթև զինված օժանդակ նավ՝ RFA Tideforce-ը, որը պարզապես ուղեկցել է նավերը։