Ինչքա՞ն գումար է ամսական ծախսում Արման Ծառուկյանը

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը պատմել է, թե որքան գումար է ծախսում մեկ ամսվա ընթացքում: Նա խոստովանել է, որ իր ամսական ծախսերը տատանվում են կես միլիոնից մինչև 700 հազար դոլարի սահմաններում։

«Ամեն ամիս ես ծախսում եմ մոտավորապես 500-ից 700 հազար դոլար։ Ամիսը մեկ անգամ ինձ համար ժամացույց եմ գնում։ Միայն դրա արժեքը կազմում է շուրջ 250 հազար դոլար»,- «Full Send Podcast» հաղորդաշարին տված հարցազրույցում նշել է Ծառուկյանը։

Հայտնի է, որ նրա հայրը հաջողակ գործարար է շինարարության ոլորտում։ Բացի դրանից, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ինքը՝ Ծառուկյանը, վերջերս նա կրկնապատկված հոնորարով նոր, բարելավված պայմանագիր է ստորագրել UFC-ի հետ։

Leave a Comment