
Թեհրանն ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից փոխհատուցում կպահանջի պատճառած վնասի համար։ Այս մասին ТАСС-ին հայտնել է Հնդկաստանում Գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Աբդուլ Մաջիդ Հաքիմ Իլահին։
«Մենք նրանց կստիպենք վճարել. նրանք պետք է վճարեն։ Եթե նրանք չվճարեն, մենք գիտենք, թե ինչպես փոխհատուցում ստանալ նրանց ակտիվներից կամ ունեցվածքից»,- ասել է նա։
«Նրանք պետք է վճարեն, քանի որ նրանք առանց որևէ պատճառի հարձակվել են Իրանի վրա։ Իրանի մայրաքաղաք Թեհրանում ավերվել է 37,000 տուն: Բացի այդ, այստեղ ավերվել են բազմաթիվ հիվանդանոցներ, համալսարաններ. բազմաթիվ խաղաղ բնակիչներ են զոհվել: Նրանք ամեն ինչ ավերել են: Եվ հիմա նրանք ստիպված կլինեն վճարել դրա համար»,- հավելել է պաշտոնյան: