Պուտինի հատուկ ներկայացուցիչ Դմիտրիևը ժամանել է ԱՄՆ՝ բանակցությունների



armtimes.com Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը ժամանել է Միացյալ Նահանգներ՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների հետ հանդիպումների համար։


 


Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ 


 


Նրա խոսքով՝ Դմիտրիևը ոչ թե բանակցություններ է վարում Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ, այլ աշխատում է Միացյալ Նահանգների հետ տնտեսական համագործակցության խմբի շրջանակներում։


 


Reuters-ը ևս հաղորդել է Դմիտրիևի՝ Միացյալ Նահանգներ կատարած այցի և Թրամփի վարչակազմի պաշտոնյաների հետ նրա հանդիպումների մասին։


 


Ըստ գործակալության տեղեկությունների՝ քննարկումները կենտրոնացած էին Ուկրաինայի և Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների միջև տնտեսական համագործակցության վրա։


 


 


Leave a Comment