Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական և Իսլամական Հանրապետության արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին մահացել է Թեհրանում վերջերս տեղի ունեցած պայթյուններից մեկի ժամանակ ստացած վերքերից։
Այս մասին հայտնել է Իրանի պետական հեռուստատեսությունը։
Հեռուստաընկերության տվյալներով՝ Խարազին, ով նախկինում վիրավորվել էր ամերիկա-իսրայելական թշնամու հարձակման ժամանակ, մահացել է մի քանի ժամ առաջ:
Ավելի վաղ՝ ապրիլի 1-ին, «Ալ Հադաթ» հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Խարազին վիրավորվել է Թեհրանի ռմբակոծության ժամանակ և գտնվում է ծանր վիճակում։ Իրանի իշխանություններն այդ ժամանակ չէին մեկնաբանել այս տեղեկատվությունը։