«Արտեմիս 2»-ի անձնակազմը վերադառնում է Երկիր՝ կրիտիկական փուլով

«Արտեմիս 2»-ի անձնակազմը վերադառնում է Երկիր՝ կրիտիկական փուլով

«Արտեմիս 2» առաքելության շրջանակում տիեզերագնացներ Ռիդ Վայզմեն, Վիկտոր Գլովեր, Քրիստինա Քոչ և Ջերեմի Հանսեն սկսել են վերադարձը Երկիր՝ Լուսնի շուրջ թռիչքից հետո։ Առաքելության ամենավտանգավոր փուլը մթնոլորտ մտնելն է, երբ «Օրիոն» տիեզերանավը կմտնի Երկրի մթնոլորտ մոտ 120 կմ բարձրությունից՝ շարժվելով շուրջ 38,000 կմ/ժ արագությամբ։ 

Այդ պահին շփման հետևանքով կառաջանա ծայրահեղ բարձր ջերմություն՝ մինչև մոտ 2,760°C, և տիեզերանավը կշրջապատվի պլազմային շերտով, ինչի պատճառով կապը Երկրի հետ ժամանակավորապես կկտրվի։ «Օրիոնը»-ը վայրէջք կատարի Խաղաղ օվկիանոսում՝ Սան Դիեգոյի մոտակայքում, որտեղ այն կվերցնեն U.S. Navy-ի փրկարարական ուժերը։ Եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրի, այս վերադարձը կդառնա կարևոր քայլ NASA-ի հաջորդ լուսնային ծրագրերի համար, այդ թվում՝ առաջիկա Artemis առաքելությունների։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment