Լիբանանում ավելի քան 600 երեխա է զոհվել կամ վիրավորվել. ՅՈՒՆԻՍԵՖ

Լիբանանում ավելի քան 600 երեխա է զոհվել կամ վիրավորվել. ՅՈՒՆԻՍԵՖ

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտարարել է, որ մարտի 2-ից մեկնարկած իսրայելա-հեզբոլլահական հակամարտության սրացման հետևանքով Լիբանանում շուրջ 600 երեխա է սպանվել կամ վիրավորվել։ Միայն անցած չորեքշաբթի օրը Իսրայելի իրականացրած ռմբակոծությունների հետևանքով զոհվել է ավելի քան 30 երեխա, իսկ մոտ 150-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։

Կազմակերպության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ շարունակվում են ստացվել հաղորդումներ փլատակների տակից դուրս բերվող երեխաների մասին, մինչդեռ շատերը դեռևս համարվում են անհետ կորած կամ կորցրել են կապն իրենց ընտանիքների հետ։ 

Պատերազմական գործողությունների պատճառով երկրի ներսում տեղահանվածների թիվն անցել է մեկ միլիոնը, որոնցից մոտ 390,000-ը երեխաներ են։ Նրանցից շատերը ստիպված են եղել լքել իրենց տները արդեն երրորդ կամ չորրորդ անգամ՝ զրկվելով անվտանգության զգացումից և ապրելով խորը հոգեբանական տրավմաներ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment