10 ապրիլի 2026 – 14:19 AMT
PanARMENIAN.Net – 2025 թվականին արձանագրվել է խաղադրույքների ծավալի նոր աճ՝ առաջ անցնելով նախորդ տարվա ռեկորդային ցուցանիշներից։ Այդ մասին հայտնել են Պետական եկամուտների կոմիտեից, տեղեկացնում է Auroranews.am-ը:
Մասնավորապես, ՊԵԿ-ի ներկայացրած պաշտոնական թվերի համաձայն Հայաստանում խաղադրույքների ընդհանուր ծավալը կազմել էր 7 տրլն 236 մլրդ 490 մլն դրամ, կամ 18.6 միլիարդ դոլար:
2025 թվականի խաղադրույքների հանրագումարը կազմել է 7 տրլն 685 մլրդ դրամ, կամ $20.6 մլրդ դոլար:
Նախորդ տարի ինտերնետ շահումով խաղերում կատարվել է մոտ 7․5 տրիլիոն (20.1 միլիարդ ԱՄՆ դոլար), իսկ խաղատներում՝ մոտ 185 միլիարդ (496 միլիոն ԱՄՆ դոլար) խաղադրույք: