«Հայ գերիները պետք է օր առաջ ազատ արձակվեն»․ Արարատ Միրզոյան ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

«Հայ գերիները պետք է օր առաջ ազատ արձակվեն»․ Արարատ Միրզոյան

Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիների մասին հարցին՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է. «Մենք կարծում ենք, որ խաղաղությունը, որը հաստատված է, իհարկե հետագա ինստիտուցիոնալացման կարիք ունի. ակնհայտորեն խաղաղությունը կա, մենք դրա պտուղները վայելում ենք և միևնույն ժամանակ հասկանում ենք, որ խաղաղությունը նոր է, խնամքի կարիք ունի, հոգատարության կարիք ունի, կան բազմաթիվ հարցեր, որոնք լուծվել են ընդհուպ մինչև Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցումը։ Ցավոք սրտի և հասկանալիորեն բոլոր հարցերը չէ, որ լուծված են և ձեր նշածը իհարկե այդ հարցերից ամենազգայունն է։ Այո, ցավոք սրտի, Բաքվում դեռ կան գերիներ, կան պահվող անձիք և մեր դիրքորոշումը նույնն է։ Այսինքն օր առաջ այս մարդիկ պետք է ազատ արձակվեն և մենք վստահ ենք, որ նրանց ազատ արձակումը կգա միայն ամրապնդելու հաստատված խաղաղությունը։ Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը Ադրբեջանի հետ այս թեմայով»։

«Հայ գերիները պետք է օր առաջ ազատ արձակվեն»․ Արարատ Միրզոյան

Leave a Comment