Իրանի հետ հրադադարը խաթարում է Նեթանյահուի նախընտրական ռազմավարությունը. FT

Իրանի հետ հրադադարը խաթարում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նախընտրական ռազմավարությունը, հաղորդում է Financial Times-ը։

«Երբ Թրամփը և Նեթանյահուն սկսեցին [հակամարտությունը – խմբ.], նրանք ասում էին, որ ճանապարհ են հարթում Իրանում իշխանափոխության համար։ Սակայն եթե պատերազմն ավարտվի ներկայիս տեսքով, դա կհարթի Իսրայելում քաղաքական փոփոխությունների ճանապարհը»,- թերթին ասել է Նեթանյահուի աշխատակազմի նախկին ղեկավար և քաղաքական վերլուծաբան Ավիվ Բուշինսկին։

Նա մատնանշել է իսրայելցիների դժգոհությունը Իրանի հետ հակամարտության արդյունքից։ Թերթի տվյալներով՝ հրադադարից հետո առաջին հարցումը ցույց է տվել, որ իսրայելցիների 63%-ը դժգոհ է սրման արդյունքներից, միևնույն ժամանակ, հարցվածների կեսից էլ պակասն է հավանություն տալիս Նեթանյահուի գործունեությանը։

Աղբյուրը նաև հայտնել է Նեթանյահուին մոտ կանգնած մարդկանց դժգոհության մասին:

Leave a Comment