
Հայաստանի շուրջ շատ մեծ ուժեր կան, որոնք այնքան էլ ուրախ չեն ժողովրդի ազատ կամքի ընտրության հնարավորությամբ։ Այս մասին հայտարարել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսում։
«Դուք ունեք ընտրություններ առաջիկայում, անաչափ կարևոր է, որ այս ընտրությունները լինեն ժողովրդավար, թափանցիկ։ Մենք տեսնում ենք, որ շատ մեծ ուժեր կան Հայաստանի շուրջ, որոնք այնքան էլ ուրախ չեն ժողովրդի ազատ կամքի ընտրության հնարավորությամբ։ Սա է այն ուղին, սա է այն հիմքը, որի արգասիքը լինելու է թափանցիկությունը, թե ինչպես կարող է ժողովուրդը իր անկախությունը վայելում, ինչպես է ձեր պետական ոլորտը վերափոխվում»,- հավելել է նա։