Խոշոր ավտովթար Շիրակում. կան զոհեր և վիրավորներ

Ապրիլի 10-ին՝ ժամը 11։51-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում մեքենաները կողաշրջվել են, ներսում կան երեխաներ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են BMW և Opel մակնիշների ավտոմեքենաները։ Մահացել է հինգ քաղաքացի, երեք երեխաներ տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դիերը մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Leave a Comment