Թրամփից բացի՝ ԱՄՆ ոչ մի նախագահ չի ընդունել Իրանի դեմ հարձակման Նեթանյահուի պլանը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին։
«Նեթանյահուն Իրանի դեմ հարձակման պլան ներկայացրել է նաեւ Օբամայի նախագահ եղած ժամանակ։ Օբաման մերժել է այդ պլանը»,- ասել է Ջոն Քերին։
«ԱՄՆ մյուս նախագահները, ներառյալ Ջո Բայդենը եւ Ջորջ Բուշը, նույնպես դեմ են արտահայտվել այդ պլաններին»,- ավելացրել է նախկին պետքարտուղարը։
Ջոն Քերիի խոսքով՝ Թրամփը ԱՄՆ միակ նախագահն է, որն ընդունել է Իրանի դեմ հարձակվելու պլանը։
Քաղաքական վերլուծաբանների կարծիքով՝ ԱՄՆ նախագահները տարբեր ժամանակաշրջաններում, իմանալով Իրանի հետ ռազմական հակամարտության մեջ մտնելու վտանգների մասին, ձեռնպահ են մնացել նման ռիսկային որոշում ընդունելուց։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: