Ի՞նչ ընթացակարգով է իրականացվում քաղաքացիների հաշվառումը

Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար Նելի Դավթյանը ներկայացրել է, թե ի՞նչ ընթացակարգով է իրականացվում քաղաքացիների հաշվառումը։

Կա փաստացի բնակության հիմքով անձին հաշվառելու հնարավորություն և սեփականատիրոջ թույլտվությամբ, որը անպայմանական անվանվում է մշտական հաշվառում։

Խոսքը հետևյալի մասին է, եթե անձը չունի սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տարածք, կամ չկա որևէ անձ, ով հանդիսանում է որևէ բնակելի տարածքի սեփականատեր և կտա իր գրավոր համաձայնությունը իր հասցեով մշտապես հաշվառվելու համար, ապա անձը հաշվառում ձեռք բերելու համար պետք է լիազոր մարմնին, այսինքն տարածքային անձնագրային ծառայությանը դեկլարատիվ բնույթի դիմում տա թե որտեղ է բնակվում։

Համայնքային ոստիկանության ռեսուրսով փաստացի բնակության փաստը հաստատվում է, կամ չի հաստատվում, դրա հիման վրա հաշվառումը կատարվում է կամ չի կատարվում։ Բնակելի տարածքի սեփականատերը, ընդ որում, եթե սեփականատերը մեկից ավելի են, ապա նրանցից յուրաքանչյուր ոք կարող է մեկ դիմումով դուրս գրել հաշվառումից տվյալ տարածքում հաշվառված անձին։

Եթե լինում է տվյալ հասցեի վրա հաշվառման դիմում, փաստացի հիմունքներով, ոստիկանության կողմից հաստատումից հետո,  արձանագրվում են քաղաքը, համայնքը կամ վարչական տարածքը, փողոցը, շենքը, եթե դա բազմամբնակ բնակարանային համալիր է, ապա շենքի համարը։ Համարով ավարտվում է հաշվառումը, այսինքն բնակարանը չի նշվում, սեփականատիրոջ դիմումը պահպանվում է, բայց անձն էլ ունենում է զուգահեռ հաշվառում և պետությունը, որպես հավելյալ տեղեկություն, ունենում է ինֆորմացիա, թե մոտավորապես որտեղ է բնակվում տվյալ անձը։

Հաշվառման երկրորդ կատեգորիայով, եթե սեփականատերը կամ եթե նրանք մեկից ավելին են, ապա բոլոր սեփականատերերը առանձին-առանձին համաձայնություն են տալիս այս կամ անձին իրենց հասցեով հաշվառելու համար, ապա ոստիկանությունը փաստացի բնակությունը չի ստուգում, դա տվյալ պարագայում կարևոր չէ, հաշվառումը տեղի է ունենում ավելի արագ։ Կարող է լինել նման իրավիճակ, որ քաղաքացու բնակարանում հաշվառված լինի իրեն անծանոթ անձ։ Նման իրավիճակ հնարավոր է, եթե բնակարանը ձեռք է բերվել և չի ստուգվել, թե ով կա հաշվառված այդ բնակարանում։ Եթե ինչ-որ պահի բացահայտում է, ուրեմն անձը, պետք է դիմում ներկայացնի շտկելու իրավիճակը,  այլ եղանակով դա հնարավոր չէ։

Քաղաքացիները կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում՝ elections.am հարթակում, կարող են տեսնել, տարին երկու անգամ թարմացվող, ընտրողների ռեգիստրը, հունիսի մեկի դրությամբ և նոյեմբերի մեկի դրությամբ։ Յուրաքանչյուր անձ, յուրաքանչյուր պահի հնարավորություն ունի այդ ստուգումը կատարելու, անպայման չէ մոտենալ կամ անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ, այդ ինֆորմացիան ամբողջ տարին հասանելի է։

Leave a Comment