Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները կրկին Ադրբեջան են գնացել ցամաքային սահմանով

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդում են, որ ցամաքային սահմանով Ադրբեջան է ժամանել 20 հոգանոց հայկական պատվիրակություն։

Ապրիլի 10-ից 12-ը Ադրբեջանում  կանցկացվի երկկողմ կլոր սեղան՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում՝ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Երկխոսությունը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև ընթանում է համաձայնեցված երկկողմ խաղաղության օրակարգի շրջանակում, որը ընդունվել է Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ ղեկավարների եռակողմ գագաթնաժողովում, որը տեղի է ունեցել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։

Հանդիպման օրակարգում ընդգրկված են խաղաղ գործընթացի ընթացիկ վիճակի, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների գործունեության իրենց երկրներում և ձեռք բերված արդյունքների, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակի քննարկումները։

 

Leave a Comment