Մեզ պետք են կալուգացու, Քոչարյանի ու Ծառուկյանի պես թարմ դեմքեր․ Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով քաղաքական ուժերի վերջին հայտարարություններին:

«Ծառուկյանի ու կալուգացու զարմիկի ցուցակների 2-րդ համարները երկուսն էլ 2021 թվականին Քոչարյանի ցուցակով դարձել են պատգամավոր, բայց նրանք Քոչարյանի հետ, իհարկե, որևէ կապ չունեն։ Ո՞նց կարող է նման բան լինել։

Ընդհանրապես բացառվում է, որ կալուգացու եղբոր՝ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի որդին, Ծառուկյանն ու Քոչարյանը միավորվեն նախկինների հետ։ Մեզ պետք են կալուգացու, Քոչարյանի ու Ծառուկյանի պես թարմ դեմքեր»,- գրել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

Screenshot_7.jpg 111.22 KB

Leave a Comment